Բժիշկներ
Տուբերկուլյոզ: Ո՞րն է DOTS բուժման մեթոդի սկզբունքը
Մենք այցելել ենք Տուբերկուլյոզի հանրապետական դիսպանսերի գլխավոր բժիշկ, բ.գ.դ. պրոֆեսոր Մարինա Սաֆարյանին:
— Եթե կարելի է, մի քանի խոսք Ձեր դիսպանսերի մասին:
— Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերն ունի մշտական և դիսպանսերային բաժանմունքներ: Ստացիոնարները, դրանք բուժական, ախտորոշիչ, վիրաբուժական, թոքային տուբերկուլյոզի, ուրոլոգիական, մանկական բաժիններն են: 2002 թ. «Կարմիր խաչ» կազմակերպությունը լաբորատորիա է հիմնադրել: Այն նախատեսված է ողջ հանրապետության համար, որտեղ կատարում են տարբեր հետազոտություններ` խորխի, սերմի, բացիլների կայունության և այլն: Ունենք նաև տարբեր ենթաբաժիններ՝ ռենտգենի, ֆունկցիոնալ ախտորոշման բաժիններ: 1995-ական թվականներից մեզ մոտ անց է կացվում տուբերկուլյոզի բուժման նոր ռազմավարություն: Դա ողջ աշխարհում ընդունված DOTS մեթոդն է: Ու եթե 1995-ական թվականներին այս մեթոդը կիրառվում էր աշխարհում միայն հինգ երկրում, ապա նրանց մեջ էր Հայաստանը: Սկզբում սկսեցինք մի քանի շրջաններում, իսկ արդեն 2000 թ.` ողջ հանրապետությունում: Այժմ այդ մեթոդն օգտագործվում է աշխարհի ավելի քան 180 երկրներում:
— Ո՞րն է բուժման այս մեթոդի սկզբունքը:
— DOTS-ը դա անգլերեն «Directly observer treatment short course»-ն է, այսինքն` քիմիաթերապիայի անմիջական վերահսկողությամբ կարճ կուրսեր: Ի՞նչն է այստեղ կարևոր` ստանդարտավորված կուրս: Սակայն այս ստանդարտավորված կուրսն առաջին կարգի դեղամիջոցներով է և այն հստակ վերահսկվում է: Այսինքն` դեղամիջոցները պետք է կանոնավոր ընդունվեն, ամեն օր բժշկի հսկողությամբ: Վերահսկողության բացակայությունը հանգեցնում է կայուն տուբերկուլյոզի, որի հաճախականությունն աճում է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Եվ այսօր այն մեծ աղետ է, քանի որ, եթե սովորական տուբերկուլյոզը կարելի է բուժել հիմնականում էժան դեղամիջոցներով, ապա կայուն տուբերկուլյոզով հիվանդների բուժումը շատ ավելի դժվար է: Դրա համար անհրաժեշտ են ավելի թանկարժեք դեղեր: Կայուն տուբերկուլյոզով մեկ հիվանդի բուժումը տևում է 18-24 ամիս, և պետության համար բուժման արժեքը կազմում է 10 000$, այն դեպքում, երբ զգայուն տուբերկուլյոզի բուժումն արժե 100-150$: Վերջերս մեզ այցելել էր հանձնաժողով, որը զբաղվում էր կայուն տուբերկուլյոզի հարցերով: Մոտ մեկ տարուց ավել է, ինչ մեզ մոտ աշխատում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, որն այստեղ է գտնվում հենց այդ նպատակով: Ծրագիրը փորձնական է, նրանում ներառված են Երևանի Մալաթիա, Սեբաստիա և Շենգավիթ համայնքները: Այս համայնքների հիվանդները բուժում են ստանում հենց այս ծրագրի շրջանակներում, չնայած կայուն տուբերկուլյոզի բուժման արդյունավետությունն ընդամենը 60-65% է կազմում: Իսկ զգայուն տուբերկուլյոզի բուժման արդյունավետությունը մոտ 90% է:
— Ի՞նչ ծրագրեր է իրականացնում հակատուբերկուլյոզային դիսպանսերը, և ի՞նչ է պալանավորում:
— Այսօր տուբերկուլյոզով հիվանդի բուժումը հարցի միայն մեկ կողմն է: Շատ ավելի կարևոր է հիվանդին բացահայտելը, քանի որ նրանք չգիտեն իրենց հիվանդության մասին, ազատ շփվում են առողջ մարդկանց հետ ու տարածում այս հիվանդությունը: Օրինակ՝ հենց այսօր մեզ մոտ բերեցին կայուն տուբերկուլյոզով ծանր հիվանդի, որն աշխատել էր հացի գործարանում... Ինչպե՞ս բացահայտել տուբերկուլյոզով հիվանդին: Տուբերկուլյոզով հիվանդների բացահայտումը տուբերկուլյոզի ծառայությունների արտոնությունը չէ: Այս գործընթացն իրականացվում է ընդհանուր պրակտիկայի բժիշկների, պոլիկլինիկաների, ընտանեկան բժիշկների կողմից, և ես շատ ուրախ եմ, որ 2006 թ. պոլիկլինիկաներում հետազոտությունն անվճար է: Ըստ իս այժմ այդ գործընթացը չի գտնվում այն մակարդակի վրա, ինչպիսին ցանկալի է տեսնել: Տուբերկուլյոզի կասկածով ցանկացած հիվանդ պետք է իմանա, որ երաշխավորված է անվճար ծառայությունը ու կարող է պոլիկլինիկայում անցնել հետազոտության մի ողջ ալգորիթմ: Առաջինը դա խորխի հետազոտությունն է, որը ոչ բոլոր կլինիկաներում է կատարվում: Իսկ ի՞նչու հենց խորխի հետազոտություն: Քանի որ դա հետազոտության շատ էժան մեթոդ է: Եթե խորխի հետազոտությունը չի բավարարում, այդ դեպքում կատարվում է ռենտգենոգրաֆիա և ֆլյուորոգրաֆիա: Ցանկանում եմ նշել, որ այն մասսայական ֆլյուորոգրաֆիան, որ կատարվում էր խորհրդային ժամանակներում, այսօր չի օգտագործվում և չի էլ օգտագործվի, քանի որ թանկ մեթոդ է և ոչ շատ ինֆորմատիվ: Այսօր գոյություն ունեն տուբերկուլյոզի բացահայտման շատ ավելի արդյունավետ մեթոդներ: Գոյություն ունեն ռիսկի որոշակի խմբեր, որոնք պետք է հետազոտվեն: Դրանք շաքարային դիաբետով հիվանդներն են, հոգեկան հիվանդները, ստամոքսի խոց ունեցողները, անապահով ընտանիքի մարդիկ, զինծառայողները, կալանավորները և այլն: Ցանկանում եմ նշել, որ «Կարմիր խաչ» կազմակերպությունն արդեն ավելի քան երկու տարի է աշխատում է կալանավայրերում, և այժմ մենք շատ լավ արդյունքներ ունենք տուբերկուլյոզով հիվանդների բացահայտման ու բուժման մեջ: Նման կերպ աշխատանքներ են արվել նաև բանակում, որտեղ հիվանդության դեպքեր ամեն տարի ավելի ու ավելի քիչ են հանդիպում: Եվ դա հենց այն պատճառով, որ այս խմբերում տարին երկու անգամ կատարվում է թվային ֆլյուորոգրաֆիա:
Խոսելով վիճակագրության մասին՝ անհրաժեշտ է նշել, որ 90-ականների սկզբից բնակչության շրջանում գրանցվել է հիվանդության աճ 3-3,5 անգամ: Բնականաբար, բարձրանում է նաև մահացությունը: Հիվանդանալու աճ նկատվում է ողջ աշխարհում, այդ թվում նաև զարգացած երկրներում: Այսօր մեզ մոտ 100 հազ. բնակչությանը բաժին է ընկնում 60 հիվանդ, իսկ օրինակ` Ռուսաստանում այդ թիվը կազմում է մոտ 100 հազ-ին` 90: Այո՛, հիվանդությունն աճում է, սակայն այսօր ամենամեծ աղետը դա ՄԻԱՎ և ՁԻԱՀ-ով հիվանդների մոտ հանդիպող տուբերկուլյոզն է: Եթե մեկ տարի առաջ մենք ասում էինք, որ նման հիվանդներ չունենք, ապա այսօր հանդիպում ենք գրեթե ամեն օր: Աշխարհում ՁԻԱՀ-ով հիվանդների մոտ 50%-ը մահանում է տուբերկուլյոզից:
Բնականաբար, տուբերկուլյոզով հիվանդանում են նաև երեխաները: Այսօր Հայաստանում 100 հազար բնակչությանը բաժին է ընկնում 9-10 հիվանդ երեխա: Հիվանդանալու ստաբիլիզացման համար անհրաժեշտ է կոորդինացման կենտրոնական համակարգ, ճիշտ կառուցվածք:
Տվյալ պահին մենք ունենք տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիր: Այնպես է ստացվել, որ մենք ունենք տուբերկուլյոզի դեմ պայքարի կենտրոն, այն, կոպիտ ասած, ղեկավարում են ոչ մասնագետները: Ձեռքս ընկավ տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը: Հեղինակը և դրա իրականացման պատասխանատուն տուբերկուլյոզի դեմ պայքարի կենտրոնական գրասենյակն է: Սակայն, առաջին հերթին, հեղինակը չի կարող լինել կենտրոնական գրասենյակը, իսկ ազգային ծրագրի մշակման խմբում 9 մարդուց միայն մեկն է թոքախտաբույժ...
— Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատանքները որտեղի՞ց են ֆինանսավորվում:
— Մեր կլինիկան ամբողջությամբ ֆինանսավորվում է երկրի պետական բյուջեից: Պետք է նշել, որ ֆինանսավորման մեջ նկատվում է հաստատուն դրական դինամիկա: Գումարները ստաբիլ կերպով են փոխանցվում, և անձնակազմն ամեն ամիս ստանում է աշխատավարձ: Սակայն այստեղ անհրաժեշտ է համակարգել բոլոր մարդասիրական օգնությունները, որոնք ստանում է հանրապետությունը:
— Որո՞նք են Ձեր հետագա ծրագրերը:
— Առաջին հերթին կարծում եմ, որ մեր դիսպանսերը պետք է կոչվի տուբերկուլյոզի դեմ պայքրի կենտրոն, քանի որ այսօր յուրաքանչյուր ծառայություն ուժեղ է իր գիտությամբ: Գիտությամբ մեզ մոտ զբաղվում են ամբիոնի 2-3 աշխատակից, իսկ առանց գիտության առաջ գնալ մենք չենք կարող: Դա հիմնական նպատակներից մեկն է: Չմոռանանք, որ դիսպանսերը վերջին անգամ վերանորոգվել է 60-ական թվականներին և մոռանանք նաև, որ մեր հիվանդների մեծ մասն անապահով մարդիկ են:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն